Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 11:08 28-03-2026

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը սրտի խնդիրներ ունի

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, մարտի 30-ին նրան սրտի կատետերիզացիա կանեն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։

Նրա խոսքով՝ Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի՝ բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։

«Միջամտությունից հետո նախատեսվում է նրան հիվանդանոց տեղափոխել՝ ոսկրային խնդիրները բուժելու համար։ Նա դժվարությամբ է տեղաշարժվում, քայլում է հենակների օգնությամբ։

Կալցիումի կուտակումները սաստիկ ցավեր են պատճառում»,-ասել է Լինդան։

Երբ նրան նոր էին ազատել գերությունից, նկատվում էր միայն զարկերակային ճնշման բարձրացում և ընդհանուր վիճակն այդքան ծանր չէր թվում։ Սակայն վերջին շրջանում նրա վիճակը կտրուկ վատացել է։

Ինչպես պարզաբանել են բժիշկները, ի սկզբանե թաքնված ախտանիշները կարող են ի հայտ գալ ուժեղ սթրեսից հետո։

Պատասխանելով գերության մեջ անցկացրած օրերի մասին հարցին՝ Լինդան նշեց, որ առանց ցավի դա անհնար է նկարագրել։

«Այն, ինչի միջով նա անցել է, ցանկացած մարդու կարող է դեպրեսիայի մեջ գցել՝ ֆիզիկական, էմոցիոնալ և հոգեբանական խոշտանգումներ: Սիրտ կոտրող բան է։ Չնայած այս ամենին՝ նա պինդ է մնում, ժպտում է, փորձում է ուժեղ լինել, հենարան լինել մեզ համար»,-ասաց Լինդան։
Նա հավելեց, որ ընտանիքը նույնպես փորձում է սատարել Վիգենին՝ թաքցնելով սեփական ցավը։ Մոտ ժամանակներս Վիգենին կայցելի նրա դուստրը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանին է փոխանցել չորս հայ գերիների, այդ թվում՝ Վիգեն Էուլջեքչյանին։ Վիգենը լիբանանահայ է, նա գերեվարվել էր Շուշիում 2020 թվականի նոյեմբերին և Բաքվում դատապարտվել 20 տարվա ազատազրկման։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը