Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:30 27-03-2026

Բնակելի համալի՞ր է կառուցվում․ «Պասկևիչի բլուր»-ը մասամբ քանդվել է

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Երևանի Իսակովի պողոտայի տարածքում գտնվող Պասկևիչի բլուր կոչվող տեղանքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։

Oragir.News-ը տեղում ուսումնասիրեց իրավիճակը և պարզեց, որ նշված հատվածում սկսվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Աշխատանքներում ներգրավված էին մեծ թվով շինարարական մեքենաներ, իսկ դրանք վարում էին ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի վարորդները։

Նշենք նաև, որ տարածքում աղբի պակաս չկար՝ շինարարական մնացորդներից մինչև այլ կենցաղային աղբ, ինչը առաջացնում էր տեղում հարմարավետության և անվտանգության խնդիրներ։

Հարակից տարածքի բնակիչներն ու անցորդներն էլ հայտնում էին իրենց մտահոգությունը՝ հաշվի առնելով և՛ շինարարական աղմուկը, և՛ աղբի առկայությունը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Պասկևիչի բլրի տարածքում բազմաբնակարան շենքերի համալիր է կառուցվում։

Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչությունից հետարքրվեցինք՝ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, սակայն մեզ առաջարկեցին հարցը գրավոր տարբերակով ուղղել։ Հարցում արդեն ուղարկել ենք, պատասխանը ստանալուն պես այն ևս կhրապարակենք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան