Ներքին 3 ամիս առաջ - 18:00 27-03-2026

Պալատական ծախսարարը․ «ՍԱՍ Գրուպ»-ն Արսեն Թորոսյանի ընկերոջը բարձր վարձատրվող աշխատանքով է ապահովել

Եթե նախկինում կոռուպցիոն դրսևորումները հաճախ լինում էին անգրագետ և անփույթ, ինչի համար նախկին իշխանությունների ներկայացուցիչներն արժանացել են «թալանչիներ» պիտակավորմանը, ապա ներկայումս, երբ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված, դրանք ավելի համակարգված և կատարելագործված տեսք ունեն։

Նման եզրակացության ենք եկել՝ ուսումնասիրով «ազնիվ» իշխանավորների կենսագրական շարժը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կարիերայի թռիչքաձև աճը։ Դիցուք՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ընկեր՝ նույն նախարարության Միասնական սոցիալական ծառայության ներկայիս պետ Արտյոմ Սմբատյանը` գրեթե ոչ մի րոպե առանց եկամուտ չի մնում։ Սմբատյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ նկատում ենք, որ նա արագ և պարբերաբար առաջխաղացում է ունեցել պետական համակարգում և տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրել։

Ընդ որում, շատ դեպքերում վերջինիս կարիերայի աճը փոխկապակցված է եղել Արսեն Թորոսյանի զբաղեցրած պաշտոնների հետ․ 2019–2021 թթ․՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, 2021–2024 թթ․՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, 2024–2025 թթ․՝ «ՍԱՍ Գրուպ» ընկերությունում՝ զարգացման գծով տնօրեն, 2025–2026 թթ․՝ Միասնական սոցիալական ծառայության պետ։ ՍՔՐԻՆ Ուշագրավ է, որ երբ Սմբատյանին ազատեցին պետական համակարգից` նա շատ կարճ ժամանակում՝ 2024-ի հունիսին, հայտնվեց «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ֊ում, որը դեռ երեկ վերահսկվում էր իր կողմից։

Նա «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ֊ում նշանակվեց բարձր վարձատրվող զարգացման գծով տնօրենի պաշտոնում, և այս պաշտոնում մնաց մինչև 2025-ի սեպտեմբերը՝ Սոցապ նախարարություն տեղափոխվելը։

Զավեշտը այստեղ այն է, որ այդ «զարգացման» արդյունքում SAS սուպերմարկետների ցանցը 2024 թվականն ավարտեց վնասով, ինչի մասին Oragir.News-ը դեռ նախորդ ամիս էր գրել, կամ էլ գուցե Սմբատյանների հովանու ներքո ֆինանսական հաշվետվություններում «նկարեց» այդ վնասը։ Նման ողջամիտ կասկած ենք հայտնում, քանի որ նույն ժամանակահատվածում «ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-ը պարբերաբար նվիրատվություններ է կատարել Նիկոլ Փաշինյանի նախկին կողակցի՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին։



Հայտարարագրված տվյալների համաձայն՝ Սմբատյանը «ՍԱՍ Գրուպ»-ից ստացել է շուրջ 15.8 մլն դրամ աշխատավարձ, իսկ նույն տարում նրա ընդհանուր եկամուտները կազմել են ավելի քան 17.1 մլն դրամ։ Այս թվերը ևս հաստատում են, որ նա գործնականում չի մնացել առանց եկամտի որևէ ժամանակահատվածում։



Այսպիսով՝ ստացվում է, որ «ՍԱՍ Գրուպ»-ը դարձել է պալատական ծախսարար և ըստ անհրաժեշտության աշխատանքով է ապահովում այն պաշտոնյաներից, ովքեր ժամանակ առ ժամանակ պետական համակարգում կորցնում են իրենց աշխատանքը, սակայն շարունակում են լոյալ մնալ գործող իշխանությանը։

Բացի այդ, ինչպես արդեն փաստել ենք, «ՍԱՍ գրուպ»-ը Աննա Հակոբյանի հիմնադրամի հավատարիմ դոնորներից է, և ի տարբերություն ՀՀ-ում գործող այլ սուպերմարկետների՝ ստուգող մարմիններն այս սուպերմարկետներում խախտումներ գրեթե չեն հայտնաբերում, ինչը հերթական անգամ փաստում է մեր բարձրաձայնած մտահոգությունների ճշմարտացիությունը...

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ