Ներքին 6 ամիս առաջ - 15:55 27-03-2026

Հայ գործիչներին Պուտինի պարգևները հիբրիդային սպառնալիք չեն․ Ստյոպա Սաֆարյան

«Մենք հիբրիդային պատերազմի սահմանումը պիտի տանք։ Այն, որ Ռուսաստանից և Ռուսաստանի տարածքից կան հիբրիդային սպառալիքներ Հայաստանի դեմ, սա անվիճարկելի է, բայց մեդալները լավագույն ցանկության դեպքում անգամ դժվար տեղավորենք այդ համատեքստում։ Չեմ կարծում, որ կոնկրետ այդ դեպքը կարող ենք տեղավորել դրա տակ»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի կողմից մի շարք հասարակական գործիչներին ու մանկավարժներին մեդալներ շնորհելուն։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունից պետական պարգևներ և մեդալներ են հանձնվել Երևանում հասարակական գործիչների և մանկավարժների․ Ռուսական ագրարային համալսարանի բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն Նինա Տատկալոն պարգևատրվել է Պուշկինի մեդալով, իսկ «Անմահ գունդ» կազմակերպության համակարգող Մհեր Ավետիսյանը ստացավ Պուտինի պատվոգիրը՝ 2 երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։

Ռուսագիտության ոլորտում մասնագիտացած ևս 8 ուսուցիչ էլ (դպրոցներից և համալսարաններից) Պուտինի անունից շնորհակալագրեր ստացան ռուսաց լեզվի և մշակույթի տարածման գործում իրենց ներդրման համար։

Oragir.News-ի հարցին՝ ինչո՞ւ է ՌԴ նախագահը հասարակական գործիչներին խրախուսում ԱԺ ընտրություններից առաջ, Սաֆարյանը պատասխանեց․

«Դա միայն կարող է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի աշխատակազմը։ ՌԴ նախագահը միշտ բավականին դեմոնստրատիվ է շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին, դա տեսել ենք և դա ունեցել է քաղաքական հաշվարկ, բայց այդ դեպքում չեմ կարող ասել»։

Դիտարկամանը՝ ինչպես պետք է սրան արձագանքեն հիբրիդային սպառնալիքի դեմ պայքարող կառույցները, Սաֆարյանն պատասխանեց, որ այս պարգևատրումները հիբրիդային սպառնալիք չի համարում։ «Ես չեմ կարծում, որ սա հիբրիդային սպառնալիք է և չեմ կարծում, որ դրան որևէ կերպ արձագանքելու և դրա դեմ պայքարելու պայքարելու անհրաժեշտություն»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է