Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 19:53 26-03-2026

Բագրատ սրբազանի փաստաբանը միջնորդել է ԱԱԾ-ից պահանջել նրան գաղտնալսած «եզակի» տվյալները

«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց դատարան , որպեսզի դատարանը պահանջի ԱԱԾ–ից ներկայացնել Բագրատ սրբազանին գաղտնալսած «եզակի» տվյալները, որով պայմանավորված է գործի հետագա ընթացքը։

Նա ընդգծեց, որ նշվում է, թե Բագրատ սրբազանին գաղտնալսելու ընթացքում հայտնաբերվել են «անփոխարինելի» և «եզակի» ապացույցներ։

«Առաջին դատական ակտի հիմքում դրված է հետևյալ ինֆորմացիան, որ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Բագրատ Սրբազանն ու իր շրջապատի անձիք պլանավորում են կատարել հանցանք՝ այն է կառավարությանը, ՍԴ-ին, ԱԺ-ին պարտադրելը։ Միևնույն ժամանակ գործի վարույթ նյութերը թերթելիս չենք տեսել, թե ինչ օպերատիվ տվյալներ են։ Հետևապես, եթե չկան օպերատիվ տվյալներ, չի կարող լինել նաև վարույթ։

Միջնորդում եմ՝ պահանջել այդ նյութերը, կցել վարույթին, հետազոտել դրանք, իսկ այդպիսի նյութեր դատարանին չտրամադրելու պարագայում՝ գործով ձեռք բերված բոլոր ապացույցները ճանաչել ոչ թույլատրելի՝ ապօրինի քրեական վարույթի պատճառով ձեռք բերված լինելու իրավական հիմքով»,- ընդգծեց Խուդոյանը։

Ըստ նրա՝ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս փաստաբանին անձամբ պահանջելու դրանք, քանի դեռ չկա ավարտված վարույթ։

Նա ընդգծեց, որ նախորդ դատական նիստերի ընթացքում ևս քննարկել են, որ ի սկզբանե՝ 2024թ․-ի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում անձիք ապօրինաբար գաղտնալսվել են, նրանց նկատմամբ կատարվել են ապօրինի միջամտություններ ՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը