Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:30 26-03-2026

ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելն ընտրակաշառք է․ հարցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն՝ հաշվի առնելով նրանց աշխատանքային փորձը։ Պետաիրավական հանձնաժողովի նիստում նախարարը նշել էր, որ աշխատավարձերը վերանայելու անհրաժեշտություն կա, քանի որ դրանք չեն համապատասխանում զբաղեցրած բարձր պաշտոնին։ Գալյանը նշեց, որ չի կարող հստակ ասել, թե որքանով կավելանան աշխատավարձերը:

«Քանի որ տարբեր դատավորներ ունեն տարբեր ստաժ․ մեկը կարող է 3 տարի պաշտոնավարել և այլն։ Միջին աճը ևս դժվար է նշել, բայց այն կարող է կազմել մոտ 200-300 հազար դրամ, հնարավոր է՝ նաև մինչև 400 հազար դրամ»,- ասաց նա։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ է իշխանությունը ընտրությունների նախաշեմին ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա ուղղակի դատական համակարգն իրենց ենթարկեցնելու համար է, որոշներն էլ ասացին, որ դա ընտրակաշառք է։

«Ընտրակաշառք է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որպեսզի ընտրությունների խախտումները լեգիտիմացնեն։ «Երևի որպեսզի խախտում կատարի ընտրությունների ժամանակ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա սահմանադրական փոփոխությունները հաստատելու համար։ «Պարզ չի ինչի համար, որպեսզի սահմանադրական բոլոր փոփոխություններն իրենց կողմից հաստատվեն»,- ասաց նա։

«Կուտ է տալիս»,- պատասխանեց մեկ այլ հարցված։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը

Ձեզ գուցե հետաքրքրի