«Դադիվանքը մերը չէ՞, Դադիվանքը հայկական չէ՞, Դադիվանքում մոմ վառած չկա՞ք»,- ԱԺ-ում Աննա Գրիգորյանը ելույթ ունեցավ՝ դիմելով ՔՊ-ականներին:
Նա շարունակեց՝ նշելով, որ Դադիվանքը հայկական է, իսկ նրանք, ովքեր կարծում են հայկական չէ, ինչպես Ալիևն է ասում՝ աղվանական է, այս ամբիոնից պետք է ասեն այդ մասին, որպեսզի ժողովուրդը հասկանա այդ մարդկանց դիրքորոշումները պատմության, ինքնության նկատմամբ։
«Դադիվաքը, Ղազանչեցոցը մերն է ու հայկական է։ Ու այստեղ այլ կարծիք լինել չի կարող:
Ասում եմ՝ Արարատը, Արագածը, Խուստուփը, Իշխանասարը մերն են՝ մեր ինքնության տարբեր գագաթներն են։
Արարատը մեր ինքնության մաս չէ՞, թե դա էլ է կայսրական ինքնության ձևավորման կտոր։ Ես չեմ կարծում։
Արարատը իմ ինքնության մի մասն է, եթե ձեր ինքնության մասը չէ՝ եկեք, այստեղ կանգնեք ու ասեք, որ Արարատի հետ կապ չունեք: Ուրեմն պետք է փոխենք Արարատ քաղաքի անունը, Արարատի մարզի անունը, և ի վերջո արտաքին գործերի նախարար ունենք Արարատ անունով, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է, գրողը տանի»,- ասաց Աննա Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: