Արտաքին Միտք 7 ամիս առաջ - 22:17 25-03-2026

Գրեթե կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները, և առաջ է մղելու սեփական պայմանները. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Երեկ գրել էի, որ, ամենայն հավանականությամբ, Պակիստանի միջոցով Իրանին են փոխանցվել ամերիկյան առաջարկներ պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ, և որևէ բանակցություն իրականում չկա։

Այսօր կրկին տարբեր աղբյուրների համադրումից պարզ է դառնում, որ 15 կետից բաղկացած նման առաջարկներ հենց Պակիստանի միջոցով փոխանցվել են։

Բացի այս՝ ենթադրվել է, որ դրանք ուղիղ հանդիպման միջոցով պետք է քննարկվեին ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսի և Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի միջև Իսլամաբադում։

Թեև իրանական կողմից այս ամենին հստակ պաշտոնական արձագանք չկա, բայց իրանական պետական հեռուստաալիքները քիչ առաջ, հղում անելով, անանուն իրանական պաշտոնական աղբյուրի, նշել են, որ Իրանը միայն իր պայմաններով է կողմ պատերազմի դադարեցմանը, և այդ պայմաններից մեկը Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական ինքնիշխանության հաստատումը պետք է լինի։

Կարծես թե արդեն գրեթե կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները, և առաջ է մղելու սեփական պայմանները։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է