Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:30 25-03-2026

Բոլորն էլ պարազիտ են․ Արարատ Միրզոյանն ԱԱԾ-ից ինչ պիտի հասկանար․ հարցում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ իր համագործակցությունը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հետ չի կարող համեմատվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ում ծառայած արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի գործունեության հետ։

Նա, մասնավորապես, ասաց. «Շատ որոշակի տարեթվի Հայաստանի Հանրապետության, սա շատ առանցքային է, ՀՀ ԱԱԾ–ն ինձ որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի դիմել է օգնության համար, այսինքն փորձագիտական աջակցության համար։ Ես լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի և ակտիվ ընդդիմադիր գործողություններին մասնակցող, այնուամենայնիվ, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, ՀՀ մասին է, սա պետական ինստիտուտ է, հարցն էլ, որտեղ իմ աջակցությունն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է, համաձայնություն եմ հայտնել իրենց այդ հարցով որպես փորձագետ օգտակար լինելու։ Կարճ ժամանակ անց այդ աջակցությունն ավարտվել է։ Սա ես չեմ թաքցրել»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Արարատ Միրզոյանը որպես փորձագետ ինչո՞վ է աջակցել ԱԱԾ-ին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Արարատ Միրզոյանը գուցե ինչ-որ հարցով պիտանի է եղել, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Չեմ կարող ասել, նպաստել է երևի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Արարատ Միրզոյանն իրենից գլուխ չի հանում, ԱԱԾ-ից ինչ կարող է հասկանալ։ «ԱԱԾ-ն որն ա՞, ինչով պիտի աջակցի, իրանք իրանցից գլուխ չեն հանում, ԱԱԾ-ից ինչ պիտի հասկանան»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչ մեկն ընդունելի չէ։

«Քեզ ա ասել, դու էլ պատասխանի․ բոլորն էլ պառազիտ են, ոչ մեկն էլ ընդունելի չեն, բոլորն էլ ռուսների պատի տակ պարկող են»,- ասաց նա։ «Արարատ Միրզոյանն ո՞վ ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ