Դերասան Կարեն Հովհաննիսյանի և նրա նախկին կնոջ՝ Մանե Հակոբյանի բաժանման լուրը շաբաթներ առաջ իսկական շոկ էր նրանց հետևորդների համար։
Չնայած զույգը փորձում է պահպանել քաղաքակիրթ հարաբերություններ հանուն իրենց երեխայի, սակայն սոցցանցերում հայտնվող հրապարակումները հակառակի մասին են հուշում։
Այս անգամ Կարեն Հովհաննիսյանը զարմացրել է իր հետևորդներին բավականին կոշտ և անկեղծ գրառմամբ։
Նա ռուսերենով մեջբերել է հետևյալ միտքը. Ավելի լավ է վատ վերջաբան, քան անվերջանալի քաոս/վատ վիճակ:
Հետևորդները միանգամից սկսել են քննարկել՝ արդյո՞ք սա ուղղված է Մանեին, թե՞ դերասանը պարզապես կիսվել է իր ներքին ապրումներով։
Բաժանումից հետո նախկին ամուսինների էջերում հաճախ են հայտնվում նմանատիպ «հեռակա երկխոսություններ», որոնք ավելի են թեժացնում խոսակցությունները նրանց իրական հարաբերությունների մասին։