Ներքին 2 ամիս առաջ - 15:09 24-03-2026

Գեղարքունիքում կինը սարից գլորվել է ձորը

Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատւվ տեղեկություններ են ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի բնակավայրի «Ջաղի ձոր» կոչվող տարածքում կինը սարից գլորվել ու հայտնվել է ձորում, և նրան դուրս բերելու համար օգնություն է անհրաժեշտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները, փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկներն ու բժիշկները հայտնաբերել են վիրավոր ու անօգնական կնոջը, ապա նրան մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկները նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»