Ներքին 2 ամիս առաջ - 13:48 24-03-2026

Ստուգումներ են սկսել Արշակ սրբազանի քրոջ ամուսնու դեղատանը. փաստաբան

Մարտի 25-ին, ժամը 16։00-ին նշանակված է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով առաջին դատական նիստը, որը պետք է կայանա Արմավիր քաղաքի Հանրապետության 41 հասցեի դատական նիստերի թիվ 2 դահլիճում։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հիշեցնեմ, որ այս գործով Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։

Այս քրեաքաղաքական գործն իր ամբողջ ծավալով հավակնում է դառնալ իրավաբանության մեջ աննախադեպ ծաղրերգություն։

Սա մի գործ է, որի համաձայն իբր շրջանառվել է թմրամիջոց, սակայն այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։

Սա մի գործ է, որի «ապացույցները» սկսվում են՝ չեմ կարող պնդել, բայց կարծում եմ ինքն է․․․ նախադասությամբ։

Հ.Գ. Շատ «պատահականորեն» հենց այս գործով սպասվող դատական նիստի նախորդ օրը (այսօր և հենց հիմա) տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Արշակ սրբազանի քրոջ ամուսնուն պատկանող դեղատանը։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»