Ներքին 2 ամիս առաջ - 10:09 24-03-2026

Խնդիրն արցախցիները չեն․ թիրախnւմ կարող է հայտնվել յուրաքանչյուրը, ով պատրաստ է պաշտպանել իր հողը. Աբրահամյան

Իշխանությունը, քաղաքական առաջնահերթություններից ելնելով, այս փուլում թիրախավորում է արցախցիներին, իսկ մեկ այլ փուլում կարող է հարձակման ենթարկել նաև ՀՀ տարբեր մարզերում ապրողներին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դա կախված է նրանից, թե ինչ է ենթադրում ռեժիմի նեղկուսակցական օրակարգը, ինչ պահանջներ են դրվում Բաքվից և Անկարայից, և քաղաքական հաշվարկի տեսանկյունից դա ինչ կտա իշխանությանը։

Խնդիրն այստեղ արցախցիները չեն․ ցանկացած պահի թիրախում կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված