Ներքին 4 տարի առաջ - 22:50 17-06-2021

Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել Սյունիքի ճակատագիրը․ Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել` սատարելով «Պատիվ ունեմ» դաշինքին։ Հայտարարությունը ներկայացնում են ստորև․

«Սիրելի՛ սյունեցիներ

Մանրամասն բացատրելու ժամանակը չէ։ Այլևս կանգնած ենք Սյունիքը փրկելու կամ թուրքին հանձնելու ճամփաբաժանին։ Մոտենում է ճակատագրական պահը, որի հաղթական ավարտի որոշողները դուք եք։ Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում Սյունիքի վաղվա օրվա համար։

Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանել Սյունիքը ներքին և արտաքին թշնամիներից։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել Սյունիքի ճակատագիրը։ Ընդամենը 3 օր և մենք միասնական պիտի փրկենք մեր Լեռնահայաստանը։ Այս իշխանության վերարտադրումը մեզ կտանի կործանման, ուստի միասնական գնանք դեպի ընտրություններ, ապացուցենք որ պատիվ ունենք։

Խնդրում եմ համախմբվել հանուն Սյունիքի վաղվա օրվա, հանուն պատվի, հանուն մեր արժանապատիվ նախնիների։ Ազգովի մերժենք կապիտուլյանիտին, որպեսզի հունիսի 21-ից հետո ուղղենք մեջքներս, կպնե՛նք գործին, որ ապրենք․․․

Թիվ 6 քվեաթերթիկ
Պատիվ ունեմ»։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը