copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:53 31-05-2022

Ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղային՝ Տիգրան Խաչատրյանին:

Չի հաջողվել պարզել, սակայն, թե ինչ հիմքով է Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել:

Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետի որդին ևս այս օրերին ակտիվ կերպով մասնակցում էր ընդդիմության կազմակերպած ակցիաներին և հանրահավաքներին: