Ներքին Միտք 3 ամիս առաջ - 23:14 23-03-2026

Պարզ կամընտրության պարագայում Նիկոլն ընտրվելու շանս չունի, ոչ էլ կեղծելու՝ չի մարսի. Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

«Քանի չի եկել հունիսի 8-ը…
1.) Ժողովրդի 70-80 տոկոսն ատում կամ նվազագույնն անհաշտ է Նիկոլի հետ: Ուզում է իշխանափոխություն: Սա ակնհայտ է:

2.) Այս պահին դեռ չկա քաղաքական ուժ կամ առաջնորդ, որի հետևից այդ նույն 70-80 տոկոսը կգնար ու իր քվեարկությամբ Նիկոլին կհեռացներ իշխանությունից: Սա ևս ակնհայտ է:

3.) Այդ նույն 70-80 տոկոսը, 2021-2026 թթ. տիտղոսային ընդդիմության այդքան ձախողումներից ու խաբեությունից հետո անգամ, մեկ պահանջ ունի՝ ընդդիմությու՛ն, միավորվեք, թող ընտրությունը դառնա սև կամ սպիտակ: Կա՛մ միավորված ընդդիմություն կա՛մ Նիկոլ: Պարզ կամընտրության պարագայում Նիկոլն ընտրվելու շանս չունի: Ոչ էլ կեղծելու՝ չի մարսի:

4.) Սամվել Կարապետյանն այս պահին ընդդիմության ամենամեծ վարկանիշն ունեցող առաջնորդն է, և որքանով ես եմ տեղյակ, ընդդիմադիր գրեթե բոլոր ազդեցիկ շրջանակները համաձայն էին, որ այդ համախմբումը լիներ հենց Սամվել Կարապետյանի շուրջ: Ինչպես 2021 թ., ընդդիմության համախմբումն այս անգամ ևս ձախողեց Ռոբերտ Քոչարյանն, ով առաջ վազելով, հայտարարեց, որ մասնակցելու է առանձին՝ «Հայաստան» դաշինքով: Ինչպես 2021 թ., երբ հայտարարեց, որ միայնակ է «կռելու»:

5.) Որքան էլ գնալով ավելի վախվորած ու առանց ուղիղ անուններ տալու, Քոչարյանը, այդուհանդերձ, աչքով-ունքով դեռ հասկացնում է, որ ԱԺ ընտրություններում այս անգամ ոչ թե միայնակ է «կռելու», այլ այս անգամ «Գյումրի -2» են անելու: Այսինքն, ինքը՝ «Հայաատան» դաշինքը, Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանն առանձին-առանձին անցնելու են խորհրդարան, հետո կոալիցիա կազմեն ու այլ վարչապետ ընտրեն: Այդ կերպ հեռացնեն Նիկոլին:

Քանի որ կշեռքի նժարին առանց չափազանցության Հայատանի ու մեր բոլորիս ճակատագիրն է, մեր պետության լինելիության հարցը, ուղիղ ասում եմ՝ քուա՛նշ, խաբում է: Նորից խաբում է:

Խաբում է, որ էլի օգնի իր ծննդավայր Ղարաբաղի գերեզմանափորին վերարտադրվել: Ոնց 2021 թ. արեց:
Հ.Գ. ՀՅԴ-ի մասով երեկվա իմ գրառման մի արձագանքի անդրադառնամ: Ես այնքան մեծամիտ չեմ, Էդի՛կ, որ ինձ թույլ տամ «ցուցում տալ», «սովորեցնել», «դաս տալ» որևէ մեկին կամ կուսակցության, առավել ևս ՀՅԴ-ին, թե ինչպես պայքարել կամ մասնակցել ԱԺ ընտրություններին: Ես պարզապես շատ մտահոգ եմ: Մտահոգ այնքան, որ գերադասում եմ չլռել:

Ճիշտ ես, դուք իմ «ցուցումի» կամ «խորհրդի» կարիքն էլ չունեք: Առանց դրա էլ դուք բարեհաջող կոլաիցիա կազմեցիք մեր պատմության ամենատոքսիկ ու ամենախայտառակ գերեզմանափորի հետ, երբ իմ ընկերներն ու հարազատները դարի կոռուպցիոներն էին հռչակվել ձեր մաս կազմած կառավարության կողմից: Հիմա էլ, նրա թայ Քոչարյանին փաթաթված, գնում եք քաղաքական ինքնասպանության: Քեռու ու ..….. մասով՝ լռեմ: Ուշադիր, որ նայես կտեսնես, թե ում է …… պատմությունն ու դաժանորեն իր գիրկը տանում: Բոլորիս էլ հետը: Ցավոք»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն