Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 16:58 23-03-2026

ՔԿՀ-ներում 100 ինքնավնասման դեպքերը կատարվում են ոչ թե 100, այլ 10 անձի կողմից. Սրբուհի Գալյան

Մենք տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել և ունեցել ենք մեկ ինքնասպանության դեպք։

Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Սա խոսում է այն բանի մասին, որ ինքնասպանությունները կանխվում են, բայց գուցե և այո, գործիքակազմը բավարար չէ, որ ի սպառ կանխվեն կամ վերանան ինքնասպանությունները։

Ինքնասպանության փորձերի պատճառները տարբեր են։ Օրինակ ունենք մեկ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ, որ ինքնասպանության փորձ էր արել, երկուսը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք էին։

Իսկ ինքնավնասումների հետ կապված ուզում եմ նշել, որ թիվը էապես նվազել է, մենք վիճակագրություն կարող ենք ներկայացնել։ Օրինակ եթե տեսնում եք 100 ինքնավնասման դեպք, այդ 100 ինքնավնասման դեպքերը օրինակ կատարվում են 10 անձի կողմից և ոչ թե 100 անձի կողմից։ Այսինքն հստակ կան անձանց խմբեր, որոնք հակված են ինքնավնասումներ կատարելու կամ դիմելու ինքնասպանության։ Աշխարհում էլ է այդպես:», - ասաց նա։