Ներքին 1 տարի առաջ - 16:49 12-01-2025

Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան

Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Խորհրդանշական օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը,ՀՀ նախագահը, ԲԴԽ նախագահը և արդարադատության նախարարը։

Սրբուհի Գալյանը շնորհավորել է տոնական օրվա առթիվ՝ շեշտելով դատական իշխանության անկյունաքարային դերը ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման գործում: Կարևորելով արդարադատության իրականացումը, դատական համակարգի նշանակությունը հանրային կյանքի տարբեր բնագավառներում՝ նախարարն ընդգծել է դատավորի դերի ազդեցությունը պետության, եւ պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության եւ վերաբերմունքի արմատավորման ու երաշխավորման առանցքում:

«Հարգելի՛ դատավորներ, Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը, որովհետև դուք օրենքի երաշխավորներն եք, իհարկե, արդարության իրականացման շղթայում դատարանները միակ դերակատարները չեն, բայց վերջնական որոշման կայացման հնարավորությունը և իրավունքն ունեն միայն դատավորները։ Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները, ըստ էության, կապված են նաև արդարադատության իրականացման շղթայում ներգրավված բոլոր մարմինների,այդ թվում՝ քաղաքականություն մշակող մարմնի հետ»,-մասնավորապես ասել է նախարարը: Նա կարևորել է հանրության շրջանում դատարանի, դատավորի կողմից իրականացված գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը և հանրային ճիշտ ակնկալիքի ձևավորումը:

Եզրափակելով՝ Սրբուհի Գալյանը շեշտադրել է արդարադատության միասնական չափանիշների հաստատման կարևորությունը, այն է՝ կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Նա հիշեցրել է, որ արդարադատության համակարգի բարելավումը մեր քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության դրսևորումն է։

Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մանսակցել են օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դատական համակարգի անդամներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԲԴԽ-ի կողմից:

Նշենք, որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախ եռաստիճան դատական համակարգը ձևավորվել է 1999 թվականի հունվարի 12-ին «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի ուժով՝ հիմքում ունենալով իշխանությունների տարանջատման սկզբունքը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան