Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:50 20-03-2026

Իշխանավորներն ու նրանց անպատիվ կատարածուները ինչու՞ բերման չեն ենթարկում արցախցիների դեմ սպառնալիքներ հնչեցնող անձանց

Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ու նրանց անպատիվ կատարածուները ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիների դեմ ահավոր սպառնալիքներ ու վիրավորանքներ հնչեցնող անձանց, այդ թվում՝ իշխանության ու Ադրբեջանի ծաղրածուներին, որոնք համակարգված կերպով ատելություն ու թշնամություն են սփռում արցախցիների հանդեպ:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հիշեցնեմ, որ այդպիսի մի քանի դեպքով, մեր ճնշման ներքո, մեկ տարի առաջ քրեական վարույթ են սկսել, և առ այսօր ոչ մի գործողություն չի արվել այդ վարույթներով, իսկ դրանց հեղինակները շարունակում են իրենց հանցագործությունները մեր ժողովրդի ու պետության դեմ:

Գնացե՛ք ու կարդացե՛ք հազարավոր նյութեր ու մեկնաբանություններ սոցցանցերում, որոնք սարսափելի ատելություն ու բռնություն են սերմանում մեր կյանքում, և դրա գլխավոր դիրիժորները հենց իշխանության ներկայացուցիչներն են, քանի որ պառակտում են, որ տիրեն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ