Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակը:
Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:10-ի սահմաններում «SHACMAN» մակնիշի բեռնատարը Վաղարշյան փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։