Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:36 20-03-2026

Դուք ընտրել եք ժողովրդավարության ուղին, որը ձեզ ավելի է մոտեցնում Եվրոպային. Մարթա Կոս

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը այսօր Գյումրիում այցելել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ։

Կոսը բանախոսել է նաև Շիրակի Մայր բուհում, կիսվել իր անձնական փորձով, խոսել ժողովրդավարության և ժողովրդավարության վրա ազդող գործոնների մասին։

«40 տարի առաջ ես ընդամենը ուսանող էի Սլովենիայի Սոցիալական Ֆեդերալ Հանրապետությունում։ Սովորում էի ժուռնալիստիկայի և քաղաքականությունների ֆակուլտետում․ չգիտեի, որ մի քանի տարի անց իմ երկիրը, որտեղ ես ծնվել էի, էլ գոյություն չի ունենալու։ Չգիտեի, որ որպես լրագրող պիտի իմ գործունեությունը սկսեի և մի օր էլ դառնայի ընդլայնման հարցերով հանձնակատար։ ․

․․․Եվրոպան և Հայաստանը կապված են բազմաթիվ մակարդակներով, հայերը դարեր շարունակ ձևավորել են եվրոպական կյանքը։ Հայերը մեր ընտանիքն են, եւ մեզանից շատերի համար մեծ ուրախություն է, որ այսօր մեր հարաբերություններն ավելի լավ են, քան երբեւէ եղել են Եվրոպական միության պատմության վերջին շրջանում․ մենք շարունակում ենք այս հիմքի վրա կառուցել եւ գնալ էլ ավելի մերձեցման»,- նշեց Մարթա Կոսը։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ընդգծեց, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին, որը բնականաբար, ավելի է մոտեցնում Եվրոպային։

«Դուք ընտրել եք ժողովրդավարական ուղին, սա, բնականաբար, ձեզ ավելի է մոտեցնում Եվրոպային, քանի որ Եվրոպան ավելի շատ սահմանվում է ժողովրդավարական արժեքներով և քաղաքական ընտրություններով, քան պարզապես աշխարհագրությամբ։ Իմ կոչը ձեզ հետևյալն է․ ներգրավվեք ձեր ժողովրդավարության մեջ, թե ում եք ընտրում՝ ձեր ընտրությունն է, բայց ընտրությունների օրինավորությունը պահպանելը, ձեր ժողովրդավարության և ձեր ապագան ինքնուրույն որոշելու ազատության պաշտպանությունը մի բան է, որի համար արժե պայքարել»,- նշեց նա։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար