Դիմահարդար Գոհար Ավետիսյանն արդեն Հոլիվուդում է և ակտիվորեն կիսվում է նոր լուսանկարներով ու տպավորություններով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր, նա «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր էր ստացել։
Այժմ Գոհարը հետևորդներին է ներկայանում շքեղ ու նրբաճաշակ կերպարներով՝ արժանանալով բազմաթիվ դրական արձագանքների։ Ստորև ներկայացնում ենք նրա հոլիվուդյան ֆոտոշարքից մի քանի դրվագ։

