Եվրամիությունը Հայաստանի խնդրանքով պատրաստվում է արագ արձագանքման խումբ ուղարկել՝ ընտրությունների նախաշեմին հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և քաղաքացիներին հարցրել․ «Ի՞նչ եք հասկանում, երբ ասում են հիբրիդային պատերազմ։ Ո՞վ է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում»։
Քաղաքացիների մի մասը նշում էր, որ հստակ պատկերացում չունի թեմայի մասին։
«Չգիտեմ՝ ինչ ա հիբրիդային պատերազմը, բայց ամենակարևոր բանը, որ ուզում եմ ասեմ՝ մահ ՔՊ-ին»,- ասաց մի քաղաքացի։
«Հա, կա։ Ռուսաստանն ա վարում, որովհետև պետք չի՝ ամեն բան չեն բարձրաձայնում»,- ասաց մեկ այլ հարցված։
«Իմաստ չունի դա, բացարձակ մեկ ա՝ ընտրվելու ա»,- նշեց մի ուրիշ անցորդ։
«Հանգիստ քնեք, հիբրիդային պատերազմներ չեն լինի»,- ասաց մի տղամարդ։
Մեկ ուրիշը կարծիք հայտնեց․ «Ամբողջ աշխարհն ա հիբրիդային պատերազմի մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։