Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:12 17-03-2026

Նույնիսկ ավտոբուսը չի դիմանում էս քարուքանդ ճամփեքին. Մեղրաշատի բնակիչ

Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում մարդիկ վաղուց դադարել են զարմանալ վատ ճանապարհներից։ Բայց հիմա արդեն իրավիճակն այն աստիճան է հասել, որ նույնիսկ ավտոբուսն է «բողոքում»՝ կոտրվելով, կանգնելով, խափանվելով։

«Ամեն օր չէ, որ հասնում ենք տեղ։ Նույնիսկ ավտոբուսը չի դիմանում էս քարուքանդ ճամփեքին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը՝ ամփոփելով ողջ գյուղի դժգոհությունը։ Տղամարդն ասում է, որ իրենց գյուղը ամեն ինչով խեղճ է։

Գյուղ մտնող ճանապարհը տարիներով չի նորոգվել։ Ամեն անձրևից հետո այն վերածվում է ցեխի, ամեն ձմեռ՝ սառցակալած ու վտանգավոր հատվածի։ Արդյունքում՝ ոչ միայն հասարակական տրանսպորտն է տուժում, այլ նաև շտապօգնությունը, դպրոցականների երթևեկությունը, գյուղացիների առօրյան։ Բնակիչներն ասում են՝ խնդիրը միայն անհարմարությունը չէ։ Սա արդեն անվտանգային հարց է։

«Եթե շտապ դեպք լինի, ո՞նց պիտի մարդ տեղափոխեն։ Մինչև հասնեն՝ կարող է ուշ լինի»,- նշում է մեկ այլ բնակիչ։

Մինչ պաշտոնյաները շարունակում են խոսել ծրագրերից ու բարեփոխումներից, Մեղրաշատի բնակիչները ամեն օր բախվում են նույն իրականությանը՝ փոսերով, քանդված ու անանցանելի ճանապարհներով։ Խոստումներ շատ են լսել, բայց դրանցից ոչ մեկը դեռ չի հասել գյուղ։ Երբ ճանապարհը չկա, գյուղը կարծես կտրված է աշխարհից։ Իսկ երբ նույնիսկ ավտոբուսն է «հանձնվում», արդեն պարզ է՝ խնդիրը վաղուց անցել է անտեսանելիի սահմանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ