Ներքին 3 ամիս առաջ - 14:48 16-03-2026

Երևանում բացահայտվել է տրանսպորտի՝ երթուղուց շեղվելու 125 դեպք

2026թ. հունվարի 5-ին հիմնադրված «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը» նպատակ ունի ձևավորել Երևանի հանրային տրանսպորտի տվյալահեն կառավարման համակարգ՝ տրամադրելով վերլուծական տվյալներ ընդհանուր շարժունակության վերաբերյալ: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 16-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ։

Մեկնարկային փուլում կենտրոնի անձնակազմը համալրվել է շուրջ 60%-ով, իրականացվել է երթուղային ցանցի և կանգառների համադրման աշխատանքների մոտ 70%-ը, ինչպես նաև թվայնացվել է 81 երթուղի (64՝ ավտոբուսային, 5՝ տրոլեյբուսային, 12՝ միկրոավտոբուսային)։

Մշտադիտարկման նպատակով փորձնական եղանակով կիրառվում են «Wialon և Nimbus» համակարգերը, որոնց շնորհիվ կանգառները բաց թողնելու դեպքերը նվազել են՝ 81-ից 35-ի։

Միաժամանակ բացահայտվել է երթուղուց շեղվելու 125 դեպք, բարելավվել են որոշ երթուղիներ և ուսումնասիրվել է քաղաքացիների 322 բողոք։