Երեկ տեղի է ունեցել բլոգեր Դիանա Հարոյանի ծննդյան խնջույքը, որի անակնկալ հյուրերն էին Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը։
Սոնան խնջույքին եկել էր իր դստեր՝ Մարիի հետ։ Փոքրիկ Մարին արդեն հասցրել է մեծ սեր շահել հանրության կողմից․ շատերը նրան համարում են արտասովոր ու խարիզմատիկ երեխա։
Խնջույքի ընթացքում բլոգեր Հեղնարը փորձում էր իր փոքրիկ տղային ցույց տալ Մարիին, ինչն էլ հյուրերի շրջանում հումորային մեկնաբանությունների պատճառ դարձավ․ շատերը կատակով ասում էին, որ «դեռ վաղ է, շտապում է»։
Սոնա Ռուբենյանը հաճախ է սոցիալական հարթակներում կիսվում դստեր հետ անցկացրած ջերմ պահերով։
Չնայած իր ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին՝ երգչուհու համար ընտանիքը շարունակում է մնալ առաջնահերթ:
Ֆոտոշարք