Ներքին 5 ամիս առաջ - 16:58 15-03-2026

Պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ռուսաստանում և Հայաստանում հայտնի օլիգարխի ընտանիքին պատկանող կասկածելի «Mercedes»-ը

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը օրերս ՊԾ ղեկավար կազմին փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականները, որ պարեկային ծառայությունը նույն կերպ պետք է շարունակի պայքարել ոչ միայն ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդների հայտնաբերման ուղղությամբ, այլ նաև լինի կանխիչ ուժ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեմ և շարունակի նույն ոճով պայքարը ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ։

Միայն այս տարի արդեն ՊԾ Երևանի գնդի և մարզային գումարտակների պարեկները այնքան թմրամիջոցներ են հայտնաբերել, որով կարելի է մի ամբողջ լաբորատորիա բացել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված