Ներքին 7 ամիս առաջ - 10:06 14-03-2026

Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից. Բագրատ սրբազանի նամակը՝ կալանավայրից

Բագրատ սրբազանը նոր նամակ է գրել կալանավայրից՝ անդրադառնալոց Նիկոլ Փաշինյանի՝ Եվրապորհրդարանում ունեցած վերջին ելույթին:

«Կարդացի Եվրոպական Խորհրդարանում շնչած ինքնադրսևորումդ։

Ավելին սպասելի չէր…

Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ…

Ես՝ բանտում, դու՝ ոչ,

բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ, որովհետև ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՐԱՐ Է…

Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր Տիրոջ օրինակին, շատ կուզեի ասել. «Ետիս գնա’, սատանայ» (Մատթ. Դ։10), բայց դա էլ եմ քեզ շատ համարում…

Ավելի լավ է «Մենք ենք, մեր սարերի» Զավենին հղում կատարեմ. «…որովհետև տգետ ես»։

Իսկ ավելի լուրջ ոչ թե քեզ, այլ ամբողջ ելույթին ավելի ուշ կանդրադառնամ։

Աստված օրհնի Հայաստանս, Արցախս և մեր հաղթանակը…»

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
13.03.2026

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով