Ներքին 7 ամիս առաջ - 12:03 12-03-2026

Մոլագարը Եվրոպայում ելույթ է ունենում այն մասին, որ ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ. Ստեփան Դանիելյան

Մոլագարն իր քարոզչության ընթացքում սիրում է օգտագործել «անկախություն» եզրն այն առումով, որ զոհաբերելով Սրցախը, 15 կիլոմետր սահմանազատումով ինքը Հայաստանին անկախություն է բերել, իսկ այլոք Հայաստանը ցանկանում են դարձնել ծայրագավառ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ արձագանքելով ԵԽ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Նա, մասնավորապես, նշել է. «Անկախություն» հասկացությունը պետք է պարզաբանել, որպեսզի աշխարհի մասին Մոլագարի պարզունակ պատկերացումները չտարածվեն հանրության մոտ։
Գոյություն ունի պետությունների «կատաստր», դա ՄԱԿ-ն է, որտեղ իրավաբանորեն ճանաչում եւ պետություն` պետական սուբյեկտ լինելու մասին «կադաստրի վկայական» են տալիս, համապատասխան իրավունքներով եւ պարտականություններով հանդերձ։

Իսկ թե այս, կամ այն պետությունը որքանով է իրականորեն անկախ, կամ ավելի ճիշտ` ինքնուրույն, դա արդեն որոշվում է տվյալ պետության մարդկային, տնտեսական, ռազմական, եւ ամենակարևորը, ժողովրդի կամային պոտենցիալով։ Խոսել իրական անկախության մասին, նշանակում է գույքագրել այն չափորոշիչների գումարային արդյունքը։

Ինչ է հիմա կատարվում Իրանի շուրջը։ Իրանը զոհողությունների գնով պաշտպանում է իր ինքնուրույնությունն, այսինքն պայքարում է իր իրական անկախության համար։ Եթե Իրանը դիմանա, նա կդառնա ամենաանկախ, այսինքն սուվերենության բարձրագույն աստիճան ունեցող պետություն։

Ինչ է անում Մոլագարը։ Մոլագարը, ով սիրում է ճամարտակել անկախությսն մասին, գնացել է Եվրոպա, ելույթ է ունենում այն մասին, որ ինքը ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ, պատրաստ է զիջել սուվերենության վերջին նշույլները, վարկաբեկում է եկեղեցին, իր քաղաքական ընդդիմադիրներին, հարևաններին, որպեսզի արտաքին միջամտության շնորհիվ մնա իշխանության, դրանով զրոյացնելով մեր սուվերենության (իր բառամթերքով` անկախության) վերջին նշույլները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող