Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 4 ամիս առաջ - 10:40 12-03-2026

Աննա Հակոբյանը մինչև վերջ պարել է, iPhone՝ պետական միջոցներով, ՔՊ-ականի ոտքի տակը փորել են․ Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախօրեին Արմավիրի «Նանա» ռեստորանում խնջույքի է մասնակցել եւ, ականատեսների պատմելով, ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից` հավանաբար, Փաշինյանից բաժանվելն է նրան նման բարձր տրամադրություն հաղորդել:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ, ՔՊ վարչության որոշմամբ, նախընտրական ցուցակից հեռացված պատգամավոր Դավիթ Դանիելյանի դեմ, ըստ լուրերի, բողոք է ներկայացրել գործընկեր պատգամավոր Միքայել Թումասյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ում ներքին քվեարկությունից հետո զտումներ են իրականացվում․ ովքեր խախտել են քարոզչություն չանելու արգելքը, հեռացվում են ցանկից։ Թումասյանի անունը շատերին անծանոթ կթվա, նրան հիմնականում կարելի է տեսնել Փաշինյանի երբեմնի աներձագ Հրաչ Հակոբյանի հետ։ Նա մինչ պատգամավոր դառնալը Դավիթաշենի թաղապետն էր:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը, հավանաբար, տեղի կունենա մարտի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։

Դաշինքում կլինի 2 ուժ` Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանի «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում մի զավեշտալի վարույթ է նախաձեռնվել, որտեղ մեղադրյալն իրանցի է, իսկ «տուժողը»՝ պարեկ։ Զադեհ անունով իրանցին՝ Իրանից եկող մեքենայի վարորդը, Վայոց Ձորի պարեկներից մեկին 3 հազար դրամ է առաջարկել՝ իրեն չտուգանելու համար, ինչն էլ արձանագրել է պարեկը, եւ փոքրիկ «կաշառքի» դեպքը գնացել հասել է Հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, այնտեղից էլ՝ Հակակոռուպցիոն դատարան եւ մակագրվել, ոչ ավել, ոչ պակաս` նախկին դատախազ, քաղաքական գործերից հայտնի դատավոր Վահե Դոլմազյանին, որը քննել է, օրինակ, Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունները եւ այլն։

Իրանցու հանդեպ անգամ խափանման միջոց է կիրառվել` Հայաստանից բացակայելու արգելք, եւ հիմա իրավապահ համակարգում կատակում են, թե ՀՀ իրավապահները փրկել են իրանցուն պատերազմից, նա այժմ չի կարող մեկնել պատերազմական վիճակում գտնվող Իրան։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատում սկանդալային իրավիճակ է հասունանում։ «Ժողովուրդ» օրաթերթին հենց ներսից պատմեցին, որ պալատի 15 նախկին աշխատակից դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները և վերադառնալ աշխատանքի։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատարան դիմած աշխատակիցները պնդում են, որ աշխատանքից ազատվել են անօրինական կերպով, և դրա համար դիմել են դատարան՝ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար։ Եվ մինչ մի շարք աշխատակիցներ կորցրել են իրենց աշխատանքը, պալատում շարունակում է աշխատել կենսաթոշակային տարիքի Ծովինար Բադիրյանը, որը ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանի մայրն է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետի աշխատակազմը 2025 թվականի մայիսի 29-ին պետական միջոցներով ձեռք է բերել թանկարժեք բջջային հեռախոս՝ 467,900 դրամ արժողությամբ։ Խոսքը վերաբերում է Apple iPhone 16 Pro (128GB, Desert Titanium) մոդելին, որը գնվել է մեկ հատով։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գնումը կատարվել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ից, և դրա վերաբերյալ առկա է համապատասխան հաշիվ-ապրանքագիրը։ Սակայն ուշագրավ է, որ պաշտոնական փաստաթղթերում չի նշվում, թե կոնկրետ ում համար է ձեռք բերվել այդ հեռախոսը և պետության որ կարիքներից դրդված է մարզպետարանը աղքատության մեջ գտնվող այդ մարզում նման շռայլություն թույլ տվել։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան