Ուղիղ եթեր
Ավելին 2 ամիս առաջ - 22:45 11-03-2026

Կալիֆոռնիայում վառելիքի գինը հատել է ռեկորդային՝ 8.21 ԱՄՆ դոլարը մեկ գալոնի համար

Այսօր վառելիքի գինը հատել է ռեկորդային՝ 8.21 ԱՄՆ դոլարը մեկ գալոնի համար (1 գալոն = 3,78 լիտր), գրում է slashgear.com-ը։

Այս ցուցանիշը գրանցվել է Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիա նահանգում։

Փորձագետները նշում են երկու կարևոր պատճառները, որոնց հետևանքով էլ վառելիքի գինը հասել է այս կրիտիկական ցուցանիշին (բացի ընդհանուր աշխարհում շարունակաբար թանկացող վառելիքից)՝ նահանգի ակցիզային հարկերը, շրջակա միջավայրի վճարները և կլիմայական ծրագրերը նպաստում են նման գնի ձևավորմանը, որը մարդիկ վճարում են բենզալցակայանում:

Բացի այս ամենից՝ նահանգը պահանջում է մաքուր այրվող բենզինի խառնուրդ, որը նույնպես նպաստում է վառելիքի թանկացմանը։

Փորձագետները նաև նշում են, որ գնաճը կարող է նկատվել Միացյալ Նահանգներում՝ միջազգային հաստատուն վառելիքի թանկացման հետ մեկտեղ։