Նավթի գինը մեկ բարելի դիմաց գերազանցել է 70 դոլարը: Այս մասին են վկայում Լոնդոնի ֆինանսական բորսայի տվյալները:
Այսպիսով, Մոսկվայի ժամանակով 07:57-ի դրությամբ, Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 2.1%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 70.2 դոլարի: WTI ապրանքանիշը նույնպես թանկանում է. գրեթե 2%-ով՝ բարելի դիմաց 67.6 դոլար:
Ըստ Մոսկվայի բորսայի՝ դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով ժամը 07:50-ին նվազել է մինչև 73.3 ռուբլի, եվրոյի փոխարժեքը 14 կոպեկով՝ հասնելով 73.3 ռուբլու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտին Ռուսաստանը վերջին 12 տարվա ընթացքում ԱՄՆ-ին ռեկորդային ծավալով նավթ և նավթամթերք է մատակարարել՝ դեպի ԱՄՆ արտահանման ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնելով: Այս ժամանակահատվածում հումքի ներմուծման ծավալն աճել է 1.8 անգամ՝ մինչև 22.938 մլն բարել, ինչը առավելագույն ցուցանիշն է 2009 թ. հուլիսից ի վեր, երբ Ռուսաստանն ԱՄՆ-ին 23.448 միլիոն բարել էր մատակարարել: