Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին հնարավոր միջամտության վերաբերյալ։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և քաղաքացիներին հարցրել. «Ինչո՞ւ իշխանությունը չի նշում, թե ո՞ր երկրներում են ՀՀ քաղաքացիներին ճնշում, որ նրանք մասնակցեն ընտրություններին»։
Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։
«Որոշ ժամանակ ա պետք, որ ի հայտ գա, ինքնըստինքյան լինի»,- ասաց մի քաղաքացի։
«Չեն ճնշում, ժողովուրդն իրա կամքով ում ուզում՝ ընտրում է»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Մի տղամարդ ընդհատեց. «Ես ոչ ոքի չեմ ընտրելու, իրանց սաղին մի մեր ա բերել»։
Մի տղամարդ ասաց․ «Շատ մեծ ճնշում կա, օրինակ՝ Մոսկվայում ճնշում են»։
Երբ հարցրինք՝ ինչու իշխանությունները քայլեր չեն անում, նա պատասխանեց․ «Որովհետև Մոսկվայից վախենում են»։
«Նախ մենք իշխանություններ չունենք, որ հայտնի»,- հեգնեց մի կին։
«Այսօրվա կառավարությունը ամենակեղտոտ, ամենավատն է, իրենք ոչ մի բան թափանցիկ չեն անում»,- ասաց մի կին՝ հավելելով, որ ներկայիս իշխանությունները երկիրը տանում են թրքացման։
Մանրամասները՝ տեսանյութում։