Արտաքին 7 ամիս առաջ - 22:25 11-03-2026

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Իտալիայի արտգործնախարարները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ և արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերը։

Տայանին նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ, բարեկամ և դաշնակից Թուրքիայի օդային տարածքի խախտումներից հետո հեռախոսազրույցի ընթացքում Իտալիայի համերաշխությունն է փոխանցել Հաքան Ֆիդանին։

Ըստ նրա՝ կարևոր է, որ բոլոր տարածաշրջանային դերակատարները գործեն զգուշորեն և զուսպ՝ երկխոսության ուղին բաց պահելու համար, ու հավելել է, որ Թուրքիան կարող է օգտակար բանակցային դեր խաղալ։ Իտալիայի արտգործնախարարը նաև նշել է, որ կշարունակեն համատեղ աշխատել՝ Հորմուզի նեղուցի փակումը կանխելու և այս հակամարտության տնտեսական ազդեցությունը մեղմելու համար։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է