Ներքին 5 ամիս առաջ - 22:19 09-03-2026

Մինչև մայիսի 8-ը ազատ են․ ժամկետից շուտ քարոզչություն անելը չի արգելվում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքել է արդեն ակտիվացած քաղաքական հանդիպումներին և ասել, որ այս փուլում այն նախընտրական քարոզարշավ չէ, յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իրականացնել իր քարոզչությունը։

Ինչո՞ւ են կուսակցությունները վերջին շաբաթների ընթացքում բացահայտ քարոզչություն իրականացնում՝ անտեսելով ԿԸՀ սահմանած ժամանակացույցը։ Օրինակ՝ ՔՊ-ն շրջում է քաղաքներով, հանդիպում քաղաքացիների հետ, դռնեդուռ քարոզչություն անում։ Նրանք եղել են մի շարք մարզերի մի շարք բնակավայրերում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրել է այլ ձևաչափ։ Կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում երիտասարդների հետ, ինչպես նաև քաղաքներում շրջում են ավտոբուսներով, որոնց վրա գրված է «300.000 աշխատատեղ» կարգախոսը և պատկերված է Սամվել Կարապետյանի նկարը։

Միևնույն ժամանակ Լևոն Քոչարյանը մասնակցում է երիտասարդների հետ հանդիպումներին։ Նա մասնակցել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը։

Այս քարոզչությունները չունեն որևէ վերահսկողություն։ ԿԸՀ-ից Oragir.News-ի հետ զրույցում նշել են, որ Ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզարշավը սահմանված է կոնկրետ ժամկետներով, և հանձնաժողովը վերահսկում է միայն այդ ժամանակահատվածը։ Ըստ ԿԸՀ-ի՝ պաշտոնական քարոզարշավը սկսվում է մայիսի 8-ից և ավարտվում հունիսի 5-ին, հունիսի 6-ը լռության օրն է։ Այդ ընթացքում քարոզչությունն արգելվում է մինչև քվեարկության ավարտը։

«Մնացած ժամանակահատվածում կուսակցությունները ազատ են իրենց գործողություններում։ Ընտրական օրենսգրքով որևէ դրույթ չկա, որը կարգելի կուսակցություններին քարոզչություն իրականացնել»,- նշեցին հանձնաժողովից։

Նշենք, որ դիտորդները որևէ գնահատական դեռ չեն տվել այս քարոզարշավներին, հավասար մեկնարկային հնարավորությունների խախտում չեն նկատել, ինչն իրականում ակնհայտ է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը