Արտաքին 7 ամիս առաջ - 22:39 08-03-2026

Թրամփը պահանջում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է չստորագրել որևէ օրինագիծ, մինչև Սենատը չհաստատի «Ամերիկացի ընտրողների ընտրական իրավունքի պաշտպանության մասին» (SAVE) օրենքը: Սպիտակ տան ղեկավարն այս հաղորդագրությունը հրապարակել է կիրակի՝ մարտի 8-ին, Truth Social սոցիալական հարթակում: Գրում է DW-ն։

«Ես՝ որպես նախագահ, չեմ ստորագրի որևէ այլ օրինագիծ, մինչև սա չընդունվի, և ոչ մեղմացված տարբերակով. մենք պետք է ձգտենք ոսկե ստանդարտի. պահանջվելու է անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ. ո՛չ փոստային քվեաթերթիկներին, բացառությամբ՝ զինվորականների, հիվանդության, հաշմանդամության դեպքերի»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ ակտիվացնում է քվեարկության կանոնների փոփոխությունների վերաբերյալ իր պահանջները , հաղորդում է The Hill-ը։

Այս փոփոխությունը կնվազեցնի ընտրակեղծիքների հետ կապված ռիսկերը։

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է