Ներքին 2 ամիս առաջ - 15:23 07-03-2026

Թուրքիայում հակաադրբեջանական տրամադրությունները թատրոն են

Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ֆոնին Թուրքիայում վերջին օրերին նկատվում է հակաադրբեջանական տրամադրությունների աճ։ Սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվում են հրապարակումներ, որտեղ Ադրբեջանը ներկայացվում է որպես Իսրայելի դաշնակից։

Oragir.News-ը կապ հաստատեց թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ, որը նման զարգացումները համարեց քաղաքական «թատրոն»՝ թուրքական իշխանությունների կողմից ցուցադրական ընդդիմադիր քարոզչական քայլ։

«Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, իսկ Իսրայելը այդ դաշինքի գործընկերն է, ուստի՝ այս լուրերը հիմնականում թատրոնի ժանրից են»,- ասաց նա։

Թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը մեկնաբանեց տարածաշրջանային քաղաքական զարգացումները՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումներին, ինչպես նաև Իրանի հետ հնարավոր կոնֆլիկտին։

«Ադրբեջանը Իսրայելի հետ ունի հիանալի ռազմավարական հարաբերություններ, կարելի է ասել՝ դաշնակցային։ Իսրայելն աջակցում է Ադրբեջանի ռազմական ներուժին՝ ինչպես զենքով, այնպես էլ մասնագետների միջոցով։ Նման համագործակցությունը ներառում է նաև էներգետիկ ոլորտը, որտեղ Ադրբեջանը Իսրայելին նավթ ու գազ է մատակարարում», – նշեց նա։

Խուդավերդյանը ընդգծեց, որ եթե դիտարկենք հասարակության մակարդակով, օրինակ՝ Թուրքիայի հասարակության վերաբերմունքը Ադրբեջանի քայլերի նկատմամբ, ապա այստեղ հնարավոր է որոշ հակասություն։ «Թուրքիայի որոշ խմբերի համար Ադրբեջանի կողմից Իրանի դեմ հարվածը կարող է ընդունելի չլինել, բայց դա կապված է ավելի շատ քաղաքական ցուցադրության և իշխանական որոշումների հետ»,- ասաց նա։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան ու Իրանը քաղաքականորեն հակադիր դիրքերում են։ Իրանի և Թուրքիայի հակադրությունը կրոնական և աշխարհաքաղաքական տարրեր ունի, սակայն, ըստ Խուդավերդյանի, սա չի ազդում Ադրբեջանի ռազմավարության վրա։

«Ադրբեջանը, ի տարբերություն Իրանի, ավելի շատ կողմնակից է Արևմուտքին։ Իրանում ապրող մոտ 30 միլիոն ադրբեջանցիները Ադրբեջանը համարում են պատմական հող։ Հետեւաբար, Ադրբեջանը կարող է ցուցաբերել ռազմական ագրեսիվություն, և տեղաբնակ ադրբեջանցիները մեծ մասամբ աջակցում են»,- ասաց նա՝ նշելով, որ Իրանում ապրող ադրբեջանցիների որոշակի հատված իրենց բարձր են դասում, բայց ներկա իրադրության պայմաններում դժվար են գործնական ազդեցություն ունենալու։

Խուդավերդյանի եզրահանգմամբ՝ տարածաշրջանային հարաբերություններում Իրանի և Ադրբեջանի միջև հակասությունները շարունակվելու են, սակայն դրանք կախված են ոչ միայն քաղաքական շահերից, այլև կրոնական ու հասարակական ընկալումներից։

«Ադրբեջանը կարող է շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը, չնայած Իրանի փորձերին հավասարակշռել իրավիճակը՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ֆոնին», – եզրափակեց թյուրքագետը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»