Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 05-03-2026

Վստահ եմ, որ ադրբեջանցիները նոր տարածքներ են գրավել. հարցում

Վերջին շրջանում կրկին ակտիվ քննարկվում են սահմանային իրավիճակը և տարածքների հետ կապված հարցը։ Իշխանությունները պարբերաբար հերքում են այն տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը նոր տարածքներ է գրավել, սակայն հասարակության շրջանում այս թեմայի շուրջ կարծիքները տարբեր են։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներին հարցրել․ «Իշխանությունները հերքում են այն փաստը, որ ադրբեջանցիներն էլի տարածքներ են գրավել անցած տարի․ դուք հավատո՞ւմ եք նրանց»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին։

«Անկեղծ ասած, թեման ինձ չի հետաքրքրում»,- ասաց մի անցորդ։

Մեկ տղամարդ կտրուկ կարծիք հայտնեց․ «Ես ոչ թե հավատում եմ, ես վստահ եմ, որ գրավել են։ Իշխանությունները գլուխները քարովն են տալիս»։

«Ես մտածում եմ, որ հիմիկվա կառավարությունը նվիրում է ադրբեջանցիներին ամեն ինչ, ինչպես մեր Արցախը նվիրեց»,- պատասխանեց մեկ ուրիշը։

Հնչեցին նաև հիասթափված գնահատականներ․ «Ընդհանրապես ես հիմա ոչ մի բանի չեմ հավատում մեր ներկա պետության մեջ։ Եթե մեր բարձր պաշտոնյաները կարողանում են իրար հետ բաժանվել, միանալ, խաղալ անունների հետ, ամեն ինչ կարելի է սպասել»։

Մեկ այլ անցորդ էլ ասաց․ «Ես իշխանությունների ոչ մի բանին չեմ հավատում»։

Քաղաքացիներից մեկը, որ ապրում է արտերկրում, հուզված խոսեց Հայաստանի մասին․ «Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ենք ապրում, բայց ամեն ինչի համար ցավ ենք ապրում։ Ամեն խոսքի, ամեն վթարի, սպանության մասին լսելիս տառապում ենք։ Մեր սրտով ու հոգով Հայաստանի հետ ենք։ Ուզում ենք միայն մի բան, որ մեր Հայաստանը և մեր ժողովուրդը խաղաղ երկնքի տակ ապրեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում