Ավելին 2 ամիս առաջ - 14:06 05-03-2026

Ռեմբրանդտի նոր կտավ է հայտնաբերվել

Նիդեռլանդների ազգային թանգարանը հաստատել է, որ XVII դարի «Զաքարիայի տեսիլքը տաճարում» կտավը պատկանում է հոլանդացի վարպետ Ռեմբրանդտ Վան Ռեյնին։

Նորագույն տեխնոլոգիաների և հետազոտության շնորհիվ մասնագետները կարողացել են հաստատել նրա հեղինակությունը և ստեղծման ժամանակաշրջանը։

Կտավում պատկերված է բիբլիական պատմությունից հայտնի պահը, երբ գլխավոր քահանային՝ Զաքարիային, տաճարում հայտնվում է Գաբրիել հրեշտակը: Այն երկար ժամանակ անհասանելի էր մասնավոր հավաքորդի ձեռքերում լինելու պատճառով։

Ներկայիս սեփականատերը վերջերս կապ է հաստատել Նիդեռլանդների ազգային թանգարանի հետ, ինչը հնարավորություն է տվել մասնագետներին առաջին անգամ մանրամասն հետազոտել ստեղծագործությունը։ 2026 թվականի մարտի 4-ից կտավը կներկայացվի երկարաժամկետ ցուցադրության: