Ավելին 2 ամիս առաջ - 15:08 04-03-2026

Իրանում հետաձգվել է Ալի Խամենեիի հրաժեշտի եռօրյա արարողությունը

Ալի Խամենեիի հետ հրաժեշտի արարողությունը, որը պետք է մեկնարկեր այսօր երեկոյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան աղոթասրահում և տևեր երեք օր, չեղարկվել է։

Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։

Հաղորդվում է, որ միջոցառումների վերջնական ժամանակացույցի և ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի մոտ ժամանակներս։