Ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Փաշինյանը հանդիպում է ունեցել Սեյեդ Ալի Խամենեիի հետ
copy image url

Ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Փաշինյանը հանդիպում է ունեցել Սեյեդ Ալի Խամենեիի հետ

Ներքին 8 ամիս առաջ - 13:10 30-07-2024
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

Ամենից շատ դիտված