ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կժամանի Իրան՝ մասնակցելու հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։
Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Խամենեիի հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին և 5-ին՝ Թեհրանում, իսկ հուղարկավորության արարողությունը՝ հուլիսի 6-ին՝ կրկին Թեհրանում, իսկ Ղոմ քաղաքում հուղարկավորությունը կանցկացվի հուլիսի 7-ին։
Հիշեցնենք, որ Ալի Խամենեին սպանվել էր 2026 փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված առաջին հարվածների ժամանակ։