Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 27-02-2026

Ախպոր պես, մարդ գտեք՝ խոսանք, Աննան իրանից ինչ ա ներկայացնում․ հարցում

Աննա Հակոբյանը հայտարարել է, որ 2 օր առաջ լքել է կառավարական առանձնատունը և տեղափոխվել է վարձակալած բնակարան։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում։

«Ինչպես արդեն հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Այսօր` փետրվարի 25-ին, ես լքում եմ կառավարական առանձնատունը»,– այսօր հրապարակած տեսանյությում ասում է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նա չի բացառում, որ իր դեմ քրեական գործ հարուցեն։ «Կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում։ Կապրենք, կտեսնենք»,- նշում է Հակոբյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Աննա Հակոբյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ նման բան չի եղել, որոշներն էլ դժվարան որևէ պատասխան տալ։

«Ոչ, էդ լրիվ սուտ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Աննա Հակոբյանն իրենից ոչինչ չի ներկայացնում։ «Ախպոր պես մարդ գտեք խոսանք, ինքն իրանից ինչ ա ներկայացնում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նման բան չեն անի։ «Իրանց ձեռն ա, իրանք չեն անի, ես ինձ վնաս տվո՞ղ եմ»,- ասաց նա։ «Ոչ, վստահ եմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան