Ներքին 2 տարի առաջ - 15:29 13-02-2024

Իմ ախպոր վրեժը պետք է լուծեմ․ Ներքին Հանդում զոհված 41-ամյա Գագիկը 3 անչափահաս երեխա ունի

Ներքին Հանդի տարածքում տեղակայված մարտական դիրքում թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհված 41-ամյա Գագիկ Վարազդատի Մանուկյանը Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր, ամուսնացած էր ունի 3 անչափահաս երեխա։

«Գագիկը շատ լավ մարդ էր, հոգատար հայր, լավ ամուսին։ 3 երեխա ունի՝ 2 աղջիկ, 1 տղա։ Ինքը նաև 44-օրյա պատերազմին է մասնակցել․․․ 15 օր առաջ էր դիրքեր բարձրացել»,- պատմեց Քասախ գյուղի բնակիչներից մեկը։

Գագիկ Մանուկյանը 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի ազգականն է։ Մեր զրուցակցի խոսքով՝ հատկապես կապիտանի զոհվելուց հետո Գագիկը մշտապես ասել է, որ պետք է վրեժ լուծի․

«Հարազատները ասել են՝ մի գնա, որ քեզ մի բան լինի, երեխաներդ անհեր են մեծանալու, բայց չի լսել նրանց, ասել է՝ իմ ախպոր վրեժը պետք է լուծեմ։ Ինքը միշտ դիրքեր է բարձրացել՝ 15 օր տանը, 15 օր դիրքերում»։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված դիրքերի վրա թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են ՝

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում