Սպորտ 7 ամիս առաջ - 19:23 27-02-2026

Համլետ Մանուկյանը Եվրոպայի 2025 թ. լավագույն մամնամարզիկի հավակնորդ է

Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը 2025 թ. լավագույն մարմնամարզիկ մրցանակի հավակնորդ է:

Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի կայքում մեկնարկել է անցած տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ անվանակարգի քվեարկությունը:

«Սա մեծ ձեռքբերում է հայկական մարմնամարզության համար և յուրաքանչյուր ձայն կարևոր է։ Խնդրում ենք քվեարկել մեր մարզիկի օգտին նշված հղումով և տարածել տեղեկությունը, որպեսզի աջակցենք մեր չեմպիոնին միջազգային ասպարեզում»,- գրված է ՀՄՖ ֆեյսբուքյան էջում:

Համլետ Մանուկյանի հետ մրցանակի համար պայքարում են սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր պորտուգալացի Գաբրիել Ալբուկեկը, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Տոֆիգ Ալիեւը, սպորտային մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակր, Եվրոպայի փոխչեմպիոն շվեյցարիացի Նոէ Զայֆերտը, սպորտային մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն բրիտանացի Լյուկ Ուայթհաուսը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան