Ներքին 7 ամիս առաջ - 18:00 24-02-2026

«Փսիխոզը» տարածելու են մարզերում․ 11,8 մլն դրամ՝ տարօրինակ ներկայացմանը

Երևանի քաղաքապետարանը որոշել է 11,8 միլիոն դրամ հատկացնել՝ «Արտ Փսիխոզ» ներկայացումը մարզերում ցուցադրելու համար։ Որոշումը, բնականաբար, Տիգրան Ավինյանի մշակութային նուրբ ճաշակի արդյունքն է․ կարծում ենք՝ դժվար է անտարբեր մնալ մի ներկայացման հանդեպ, որտեղ ամբողջ դրամատուրգիական կոնֆլիկտը ծավալվում է սպիտակ կտավի շուրջ։

Տիգրան Ավինյանի կառավարման օրոք սա թերևս քաղաքային բյուջեի պատմության մեջ այն եզակի դեպքերից է, երբ «սպիտակ» գումարը հատկացվում է «սև» կոմեդիայի բեմադրմանը։


Ուշագրավ է, որ սև կոմեդիա որակումը հենց ստեղծագործական թիմն է այդ ներկայացմանը տվել։

«Արտ Փսիխոզ»-ը բեմադրվել է ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզա-ի «Արտ» պիեսի հիման վրա։ Ներկայացման ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է, պրոդյուսերը Տիգրան Վիրաբյանը, իսկ բեմում երեք ընկերներ են՝ Սերժը (Բաբկեն Չոբանյան), Մարկը (Միկա Վաթինյան) և Իվանը (Արամ Կարախանյան)։ Նրանք վիճում են 50 հազար եվրոյով գնված Անտրիոսի սպիտակ կտավի համար։

Այլ կերպ ասած՝ մարդիկ կարող են տարիներով ընկերություն անել, բայց բավական է պատին կախվի «սպիտակ» մի բան, և ամեն ինչ սևանա։

Թերևս հենց այս գաղափարական խորությունն է, որ գրավել է քաղաքային իշխանությանը։ Ի վերջո, երբ հասարակությունը բաժանվում է սևերի ու սպիտակների, ո՞րն է լավագույն լուծումը։ Իհարկե սև կոմեդիան՝ սպիտակի մեջ։

Մարզերում ապրող քաղաքացիներն էլ, հավանաբար, պիտի հնարավորություն ունենան սեփական աչքերով տեսնել, թե ինչպես կարելի է 50 հազար եվրոյի սպիտակ կտավի շուրջ երեք ընկեր կորցնել ու նորից գտնել։ Իսկ 11 միլիոն դրամը… դե ինչ, արվեստը զոհեր է պահանջում, երբեմն՝ նաև բյուջետային։ Այս պատմությունից պարզ է դառնում նաև, թե ինչու «երևելի» արվեստագետները վերջերս քաղաքականությամբ չեն զբաղվում։

Սակայն Տիգրան Ավինյանին կարելի է ասել, թե ինչ կարիք կար «Արտ փսիխոզ»-ի վրա այդքան փող ծախսել, եթե 2018 թվականից բոլորս ապրում ենք փսիխոզի ժամանակաշրջանում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ