Ներքին Միտք 2 ամիս առաջ - 22:29 23-06-2026

Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են

«Տելեկոմ Արմենիա» ընկերության և Ալիևների ընտանիքին պատկանող «Ազերտելեկոմ» ընկերության համագործակցության շուրջ կարելի է շատ երկար բանավիճել՝ գնահատականներ հնչեցնելով դրա տնտեսական նպատակահարմարության, հնարավոր օգուտների ու ռիսկերի վերաբերյալ։

Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Հավանաբար, համագործակցության գնացած սուբյեկտներն ունեն բազմաթիվ փաստարկներ՝ «տարբեր հաշվարկներ, նոր շուկաներ, ներդրումներ, ենթակառուցվածքային հնարավորություններ, բիզնես շահեր» և այլն։

Բայց նույնիսկ զրոյական ռիսկերով, ահռելի տնտեսական օգուտներով համագործակցությունը մի երկրի ընկերության հետ, որտեղ գերեվարված են մեր հայրենակիցները, անընդունելի է։

Էլ չեմ խոսում այն մասին, որ երկիրը, որի հետ միակողմանիորեն մտել ենք «խաղաղության» ժամանակաշրջան, շարունակում է ոչ միայն հակահայկական քաղաքականություն վարել, այլև պետական մակարդակով շրջանառել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող և տարածքային նկրտումներ պարունակող թեզեր։

Այս պայմաններում ցանկացած համագործակցություն՝ հատկապես ռազմավարական ենթակառուցվածքներին և կապի համակարգերին առնչվող, չի կարող գնահատվել միայն տնտեսական շահույթի չափանիշներով և լինել անվտանգ։

Իսկ իրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում։ Մնացածը փուչիկներ են, որ արդեն 8 տարի է՝ պայթում են մեր ազգի գլխին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում