Ներքին Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 18:00 23-02-2026

Պողոսյան-Մողոսյան չեն կարա. բոլոր հարցերը Սերժիկ Սարգսյանին տվեք․ հարցում

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը պարտադիր մասնակցելու է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված ԱԺ ընտրություններին։ Այս մասին օրեր առաջ հայտարարել է ՀՄՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը, որը ներկայում ապրում է Ռուսաստանում: Նա հայտարարել է, թե իրենց առաքելությունն է «քշել նիկոլիզմը Հայաստանից»։ Միհրան Պողոսյանը կոչ է անում նաև ընդդիմադիր ուժերին մի կողմ դնել ամբիցիաները և համախմբվել իշխանափոխության նպատակով։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել․ «Հավատո՞ւմ եք, որ Միհրան Պողոսյանին կհաջողվի Ռուսաստանից գործելով՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին։

«Բոլոր հարցերը Սերժիկ Սարգսյանին»,– ասաց մի տղամարդ։

Մեկ այլ տղամարդ արձագանքեց կտրուկ․ «Ո՞վ է նա, մի թալանչի էլ նա է։ Նորմալ մարդ լիներ՝ կմնար Հայաստանում, չէր փախնի, գնա»։

«Չեմ ճանաչում, որ մի բան ասեմ»,– նշեց մեկ ուրիշը։

Մի կին կարծիք հայտնեց․ «Փաշինյանի մնալն իրենից կախված չէ, դա գլոբալ ուժերը կորոշեն»։

Մեկ այլ տղամարդ ընդգծեց․ «Փաշինյանին պիտի հանեն ընտրությունով, իսկ պողոսյան-մողոսյան չեն կարա։ Ռուսաստանն էլ՝ նենց չի, որ ուզում ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան