Արտաքին 6 ամիս առաջ - 23:37 22-02-2026

Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Լվովում ահաբեկչություն կազմակերպելու մեջ

«Այսօր Լվովում իրականացվել է ցինիկ և դաժան ահաբեկչություն։ Տեղի է ունեցել երկու պայթյուն, ընդ որում՝ երկրորդը՝ այն պահին, երբ դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։ 25 մարդ վիրավորվել է։ Ցավոք, մեկ մարդ՝ ոստիկանության աշխատակցուհի, զոհվել է»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կատարողները հավաքագրվել են Telegram-ալիքների միջոցով։ Ահաբեկչությունը կազմակերպել են ռուսները։ Ես հանձնարարել եմ մշակել այնպիսի միջոցներ, որպեսզի ապագայում բացառվեն նմանատիպ հանցագործությունները։ Մեր իրավապահներն ունեն հակազդման փորձ. տասնյակ նմանատիպ իրավիճակներ կանխվել են։

Հետախուզական տվյալներ կան, որ ռուսները մտադիր են շարունակել նման հարձակումներն ուկրաինացիների վրա»,- նշել է Զելենսկին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի Լվով քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել։ Գիշերը՝ ժամը 00:30-ին, 102 արտակարգ իրավիճակների ծառայությանը ահազանգ է ստացվել Լվովի Դանիլիշին փողոցի 20 հասցեում գտնվող խանութում տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ:

Լվովի մարզային դատախազությունից հայտնում են, որ պարեկային ոստիկանության ստորաբաժանման ժամանելուն պես լսվել է պայթյունի ձայն: Եվս մեկ պայթյուն է տեղի ունեֆցել երկրորդ ստորաբաժանման ժամանելուն պես։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի