Ներքին 8 ամիս առաջ - 16:18 20-02-2026

Որտե՞ղ է 1,3 մլրդ դրամը․ ՏԿԵՆ-ի պարզաբանումը

Oragir.news կայքի հրապարակած «Հաշվեքննիչ պալատը փաստում է, որ «ասֆալտով» յուրացվել է 1.3 մլրդ դրամ» վերտառությամբ նյութը պարունակում է չճշգրտված տեղեկություններ և անհիմն պնդումներ յուրացումների վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք ՏԿԵ նախարարության պարզաբանումը․ 2024թ-ին վճարվել է 52.4 մլրդ դրամ, որից 51.1 մլրդը՝ 2024թ-ի կատարած աշխատանքի դիմաց, իսկ 1.3 մլրդը նախորդ տարվա կատարած աշխատանքից պահված 5%-ների գումարների դիմաց, որոնք 2024թ հաշվետվության մեջ չեն դիտարկվել որպես տարեսկզբի կրեդիտորական պարտք, այլ հաշվառվել է որպես տվյալ տարվա կատարված աշխատանք, քանի որ վճարումներն իրականացվել են 2024թ-ի ընթացքում:

Ընդ որում չծախսված գումարը մնում է պետբյուջեում, հետևաբար պետբյուջե վերադարձվող գումարը որպես «յուրացում» ձևակերպելը առնվազն չիմացության արդյունք է: Բացի այդ, Հաշվեքննիչը նշել է, որ առկա է անհամապատասխանություն, որի կապակցությամբ նախարարության կողմից պարզաբանվել է, որ որևէ անհամապատասխանություն առկա չէ ինչպես փաստաթղթերով ձևավորված իրական ծախսերի, այնպես էլ Հ-2 հաշվետվությամբ փաստացի ծախսերի միջև:

Ինչ վերաբերում է Հ-4 հաշվետվությունում տարեսկզբի կրեդիտորական պարտքը զրո է, ապա վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԾ հաշվապահական ծրագրում «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառումը ամբողջական մուտքագրվել է 2024թ-ի ընթացքում, որն էլ համապատասխանում է տարեսկզբի կրեդիտորական պարտքին:

Հարկ է նշել նաև, որ տարեվերջին պարտքի գումարն արդեն իսկ ճշգրտվել է:

Այս բացատրությունը առկա է նաև հրապարակված փաստաթղթում, որն անհասկանալիորեն չի հրապարակվել:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը